Երեխաների մոտ աուտիզմի պատճառը հղիության ժամանակ ցինկի անբավարարությո՞ւնն է

Երեխաների մոտ աուտիզմի պատճառը հղիության ժամանակ ցինկի անբավարարությո՞ւնն է

15:31 | 12.11.2018 | Հասարակություն

Եթե հղիության ժամանակ պտուղը բավարար քանակությամբ ցինկ չի ստանում, մեծ է հավանականությունը, որ ծնվելուց հետո երեխայի մոտ կարող է աուտիզմ զարգանալ: Այսպիսի եզրակացության է եկել Stanford University School of Medicine-ից (ԱՄՆ) եւ German Centre for Neurodegenerative Diseases-ից (Գերմանիա) գիտնականների խումբը:

Նրանց խոսքով՝ երեխաների մոտ աուտիզմը կապված է ոչ միայն գեների հետ, որոնք կոդավորում են սինապտիկ սպիտակուցները, այլ նաեւ էկոլոգիայի, ինչպես նաեւ ծնողների կենսակերպի հետ: Առայժմ բարդ է հասկանալ, թե ցինկի դեֆիցիտը ինչպես եւ ինչու է ազդում հիվանդության վրա, սակայն Frontiers in Molecular Neuroscience ամսագրում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները ցույց են տվել հնարավոր մեխանիկական կապը. ցինկը ուղեղի բջիջներում սինապսներ է ստեղծում, որոնք վաղ զարգացման փուլում ձեւավորվում են բարդ մոլեկուլյար մեխանիզմի միջոցով, որը կոդավորվում է աուտիզմի հավանականության գեների կողմից:

Այսօր ունեցած տեղեկությունները բավարար չեն ցինկը ներառելու հղիների համար նախատեսված անհրաժեշտ հավելումների ցանկի մեջ: Ինչպես հայտնի է, ցինկի ավելցուկը օրգանիզմում կրճատում է պղինձի քանակությունը, ինչը կարող է բերել ոսկորների վիճակի վատթարացման եւ անեմիայի զարգացման:

Ցինկով հարուստ են հետեւյալ սննդամթերքները՝ միսը, կակղամորթները, կաթնամթերքը, ինչպես նաեւ պանիրը, հացը եւ նպարեղենը:

Հիշեցնենք, որ մեկ այլ հետազոտությամբ պարզվել էր, որ օրգանիզմում ցինկի ցածր մակարդակը կարող է անպտղություն առաջացնել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси