Հրադադարը ԼՂ կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման կարեւորագույն պայման է. Լուկաշեւիչ

Հրադադարը ԼՂ կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման կարեւորագույն պայման է. Լուկաշեւիչ

15:05 | 12.11.2018 | Քաղաքականություն

Հրադադարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության եւ ԼՂ հակամարտության կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման առաջխաղացման կարեւորագույն պայման է։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։

Նա նշել է, որ  հավաքական միջնորդի դերում հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ «եռյակի» ջանքերը ԼՂ հակամարտության կենսունակ լուծումների մշակման գործում բարձր գնահատանքի ու անվերապահ աջակցության են արժանի։

Լուկաշեւիչը հիշեցրել է, որ կարճ ընտրական դադարից հետո վերականգնվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ինտենսիվ շփումները։ Արդյունավետ հանդիպում է կայացել 2018 թվականի սեպտեմբերի 28-ին, Դուշամբեում՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի շրջանակներում։  

«Շփման գծում եւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին պահպանվում է հարաբերական կայունություն,  «լռության» ռեժիմի խախտումների թիվը նվազում է: Կոչ ենք անում կողմերին լրացուցիչ միջոցներով ամրապնդել լարվածության նվազեցման դրական միտումը»,–նշել է նա։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси