ԱԺ-ում առաջարկում են Երևանում արգելել բուքմեյքերական գրասենյակները. (ուղիղ)

ԱԺ-ում առաջարկում են Երևանում արգելել բուքմեյքերական գրասենյակները. (ուղիղ)

14:02 | 12.11.2018 | Քաղաքականություն

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ներկայացվեց «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ նախատեսում են կարգավորել ինտերնետ տիրույթում վիճակախաղերի կարգավորումը: «Այսինքն՝ հնարավորինս սահմանափակվի արտասահմանում գործող կազմակերպությունների միջամտությունը և աշխատանքը ՀՀ-ում, որպեսզի կանխարգելենք, որ ՀՀ-ից գումարներ դուրս գնան»,-ասաց նա:

Ըստ Սիմոնյանի՝ սահմանվում է, որ բուքմեյքերական խաղերի կազմակերպողը պարտավոր է ստուգել մուտք գործող անձի 21 տարեկան լինելը:

Նաև կարգ է սահմանվում, ըստ որի՝ հնարավորություն է տրվում, որ ընտանիքի անդամը դատական կարգով սահմանափակի ամուսնուն, որ չգնա խաղա և ընտանիքի ունեցվածքը չկորցնի: «Նման դրույթ կա նաև խաղատների մասին դրույթում»,-ասաց նա:

Հոդված 5.2-ով, ըստ Սիմոնյանի՝ վիճակախաղի կազմակերպմանը ներկայացվող տարածքային պահանջներ են դրվում, որն ամենաքննարկված կետն է: «Այս կետի ընդունումից հետո Երևան քաղաքում չեն լինելու բեթշոփեր, այսինքն՝ ամեն տեղ որ տեսնում ենք բուքմեյքրեական գրասենյակները, վերացվելու են և չի սահմանափակվելու միայն Ծաղկաձոր, Սևան, Ջեմուկ և Մեղրի քաղաքներում, այնտեղ, որտեղ օրենքով կազինոների թույլտվություն էլ կա»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ նաև կարգելվի գազալցակայաններում ապարատների տեղադրումը:

«Առաջակում եմ օրենքը հնարավորինս արագ մտցնել օրակարգ, որովհետև ամեն օր, ամեն ժամ մենք երկարացնում ենք հնարավորությունը, որ  մարդիկ իրենց գումարները տանուլ տան, և այն մեր անվտանգությանն է վերաբերում, որ գումարները դուրս են գնում և մեր տնտեսական վիճակին են վերաբերում»,-ասաց նա:

Նիստը վարող հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշեց, որ պետք է քննարկեն հարցը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси