Ելակների մեջ ասեղներ դրած 50-ամյա ավստրալուհու շարժառիթը չարությունն է եղել

Ելակների մեջ ասեղներ դրած 50-ամյա ավստրալուհու շարժառիթը չարությունն է եղել

13:53 | 12.11.2018 | Հասարակություն

Ելակների մեջ ասեղներ տեղադրած 50–ամյա ավստրալուհու շարժառիթը չարությունն է եղել։ BBC–ն հայտնում է, որ Մի Ութ Տրինը նախօրեին կալանավորվել է լայնամասշտաբ հետաքննության շրջանակներում, որը սկսվել է այս տարվա սեպտեմբերին։ Ոստիկանությունը հայտնել է, որ սեպտեմբերից սկսած ասեղներով ելակների մասին 186 հաղորդագրություն է ստացվել, չնայած 15–ը կեղծ է եղել։

Տրինը աշխատել է ելակների արտադրության ֆերմայում։ Նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում, եթե նրան մեղավոր ճանաչեն։ Ենթադրվում է, որ կինը ղեկավարվելով վրեժով ու չարությամբ, ասեղներ է դրել ելակների մեջ մի քանի ամիս շարունակ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси