Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 112,5 մլն դրամ է հատկացրել Շիրակի մարզի 3 գյուղերի կարկուտից տուժած բնակիչներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 112,5 մլն դրամ է հատկացրել Շիրակի մարզի 3 գյուղերի կարկուտից տուժած բնակիչներին

13:31 | 12.11.2018 | Հասարակություն

Շիրակի մարզի Առափի, Սառնաղբյուր եւ Նահապետավան համայնքների՝ այս տարի օգոստոսի 17-ին եւ 18-ին տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով ամենաշատը տուժած 1097 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 5012 մարդ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կստանա մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցության տեսքով։  «Հայբիզնեսբանկի» Գյումրու եւ Արթիկի մասնաճյուղերի միջոցով այդ ընտանիքների յուրաքանչյուր անդամ կստանա 22 440 ՀՀ դրամ  (ընդհանուր առմամբ՝ 112 469 280 ՀՀ դրամ)։

Ընկերությունից հայտնում են, որ այս տարի օգոստոսին Շիրակի մարզում տեղացած աննախադեպ ուժեղ կարկուտը ոչնչացրել էր մարզի գրեթե ամբողջ բերքը։ Պաշտոնական տվյալներով խիստ տուժել են 11 համայնքների 2202 տնտեսություններ եւ ավելի քան 780 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր։  Աղետի հասցրած ընդհանուր վնասը կազմել է 903․54 միլիոն ՀՀ դրամ։

Նշվում է, որ Առափի, Սառնաղբյուր եւ Նահապետավան գյուղերում կարկուտի հետեւանքով բերքի 80-100 տոկոսը ոչնչացել է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси