Սաուդյան Արաբիայի թագաժառանգի մերձավորները քննարկում էին թագավորության կողմից սպանությունների հնարավորությունը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգի մերձավորները քննարկում էին թագավորության կողմից սպանությունների հնարավորությունը

13:15 | 12.11.2018 | Հասարակություն

Հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք մտերիմ են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ, անցյալ տարի գործարարների փոքր խմբին խնդրել են մասնավոր ընկերությունները օգտագործելու մասին՝ «թագավորության իրանցի թշնամիներին» սպանելու համար: Այս մասին գրում է New York Times-ը՝ հղում կատարելով քննարկումների ընթացքին ծանոթ երեք աղբյուրներին:

Լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից ավելի քան մեկ տարի առաջ սկսված քննարկումները վկայում են, որ բարձրաստիճան սաուդցի պաշտոնյաները սպանությունները քննարկում էին թագաժառանգի գահակալությունից անմիջապես հետո:

Սաուդյան Արաբիայի պաշտոնական անձինք փորձում են Խաշոգջիի մահը ներկայացնել որպես սպանություն, որը կազմակերպվել է մի խումբ վտարվածների կողմից պաշտոնատար անձի հրամանով, որը ազատվել է պաշտոնից: Սակայն պաշտոնյան, որի մասին նշվում է, գեներալ-մայոր Ահմեդ ալ-Ասսիրին, մասնակցել է Էր Ռիադում  2017-ի մարտին կայացած հանդիպմանը, որտեղ գործարարները քննարկում էին Իրանի տնտեսության սաբոտաժի համար հետախուզական գործակալների միջոցով 2 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիրը:

Այս քննարկումների ժամանակ ալ-Ասիրին հնչեցրել է ԻՀՊԿ-ի «Կուդս» ստորաբաժանման հրամանատար, լեգենդար իրանցի գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանության հնարավորությունը:

Սպանությունների, գաղտնի գործողությունների եւ ռազմական արշավների նկատմամբ հետաքրքրությունը, ինչպիսիք են Եմենում պատերազմը, Ռիադի համար փոփոխություններ են, որը պատմականորեն խուսափել է արկածախնդրային արտաքին քաղաքականությունից, որը կարող է ապակայունացման հանգեցնել եւ վտանգել Սաուդյան Արաբիայի հարմարավետ դիրքը՝ որպես աշխարհում նավթի խոշորագույն մատակարարներից մեկի», - գրում է NYT-ը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси