Խոշոր վթար Արմավիրում. 26 տոննա բանանով բարձված բեռնատարը շրջվել է. վրացի վարորդը չէր հիշում, թե ումն է բեռը

Խոշոր վթար Արմավիրում. 26 տոննա բանանով բարձված բեռնատարը շրջվել է. վրացի վարորդը չէր հիշում, թե ումն է բեռը

13:10 | 12.11.2018 | Պատահարներ

Արմավիրի մարզում, այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում Վրաստանի Քութաիսի քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Կաչե Չիլաձե Բադրին Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ Էջմիածնի վարչական տարածքում, իր վարած Daweoo մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուտ եւ կողաշրջվելով հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։

Վարորդը նշել է, որ բեռնատարը բարձված էր մոտ 26 տոննա բանանով, սակայն չէր կարողանում հիշել, թե ում է պատկանում այն։ «Ես միայն վարորդն եմ, ինձ տվել են, ես էլ օրինական փոխադրումն եմ կատարում, ուղղակի չզգացի, թե ոնց եղավ՝ կողաշրջվեցի»,- ասել է նա։

Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկաններն ու Վաղարշապատի Ոստիկանության համայնքային բաժանմունքի ծառայողները, մինչեւ կժամանեն բանանատերերը, որպեսզի հատուկ տեխնիկայի միջոցով ուղղեն բեռնատարը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси