Արմեն Աշոտյանը կառաջադրվի թիվ 4 ընտրական տարածքում եւ կլինի ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը

Արմեն Աշոտյանը կառաջադրվի թիվ 4 ընտրական տարածքում եւ կլինի ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը

10:12 | 12.11.2018 | Քաղաքականություն

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններում կառաջադրվի թիվ 4 ընտրական տարածքից եւ կլինի ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը։

Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Հայտնում եմ ձեզ, որ պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին եւ առաջադրվելու որպես թեկնածու թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է մայրաքաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանները։

Միաժամանակ լինելու եմ նաեւ ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը։

Վստահ եմ, որ նոր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության կազմում իմ գիտելիքները, փորձը, սկզբունքայնությունը եւ վճռականությունը կարող են շարունակել ծառայել Հայաստանին եւ ժողովրդին։

Այս տարիների ընթացքում ձեռքբերված հմտությունները, գործած սխալների դասերը, հարված պահելու բնավորությունս, թիմիս անդավաճան մնալու հաստատակամությունը, Հայաստանի ազգային շահերը դրսում անմնացորդ հետապնդելու ծառայությունը, կրթության բնագավառում իրականացված եւ քաղաքական խիզախություն պահանջող բարեփոխումները ինձ տալիս են այս ամրությունը ՝ դիմելու ձեզ եւ ապավինելու մեր քաղաքացիների վստահությանը։

Շնորհակալ կլինեմ ցանկացած աջակցության համար»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси