«Հրապարակ». Տիգրան Ուրիխանյանը կառաջադրվի թիվ 2 ընտրատարածքում

«Հրապարակ». Տիգրան Ուրիխանյանը կառաջադրվի թիվ 2 ընտրատարածքում

10:34 | 10.11.2018 | Մամուլ

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն արդեն հայտարարել է, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։ Եվ քանի որ ընտրություններին ինքնուրույն մասնակցելու հավակնություն դրսեւորած «Ալյանսը» հայտարարեց, որ նոր Ընտրական օրենսգրքի տապալումից հետո այլեւս առանց խոշոր միավորների մասնակցելն անհնարին է դառնում, ամենայն հավանականությամբ, Ուրիխանյանը կառաջադրվի այն ձեւաչափով, ինչպես առաջադրվել է ավանդաբար, այսինքն՝ Ծառուկյանի թիմից՝ ԲՀԿ-ի ցուցակով։

Այս տեղեկությունը չհերքեց նաեւ «Ալյանսի» մեր աղբյուրը՝ նշելով, որ «երկուշաբթի տեղի կունենա կուսակցության արտահերթ հրատապ համագումար, եւ տեղում կարվի հայտարարություն»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси