Գնացել էր տրանսֆորմոտորները ապամոնտաժելու, բայց հոսանքը անջատված չի եղել. 29-ամյա քաղաքացին մահացել է էլեկտրահարումից

Գնացել էր տրանսֆորմոտորները ապամոնտաժելու, բայց հոսանքը անջատված չի եղել. 29-ամյա քաղաքացին մահացել է էլեկտրահարումից

18:50 | 09.11.2018 | Քաղաքականություն

ՀՀ քննչական կոմիտեի Վարդենիսի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու՝ «Գեղարքունիքի» ջրօգտագործողների ընկերության ենթակայանում քաղաքացու մահվան հանգամանքները:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018 թվականի հոկտեմբերի 23-ին` ժամը 11:15-ին «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղ, որտեղ ոռոգման ջրերի հորերից մեկի ենթակայանում «էլեկտարահարում եւ մահ» ախտորոշմամբ գտնվել է 1989թ.ծնված քաղաքացու դիակ:

Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի բաժնում 2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախնական տվյալներով՝ 1989թ. ծնված քաղաքացին, 2018 թվականի հոկտեմբերի 23-ին «Գեղարքունիքի» ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի ենթակայանի պետի եւ երկու աշխատակիցների հետ միասին ենթակայանների տրանսֆորմոտորները ապամոնտաժելու հանձնարարականը իրականացնելու նպատակով գնացել է թիվ 62.32 ենթակայան եւ մտածելով, թե նախապես ուղարկված գրության համաձայն «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից տրասֆորմատորները հոսանքազրկվել են, բարձրացել է ենթակայանի վրա, ինչի հետեւանքով հոսանքահարվել եւ մահացել է:

Նախաքննության ընթացքում նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, մի շարք կազմակերպություններից հարցումներ են կատարվել:

Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու համար: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси