Տեղեկությունը, թե ՍԴ–ն «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխված դրույթները ճանաչել է Սահմանադրությանը հակասող, չի համապատասխանում իրականությանը. ՍԴ պարզաբանումը

Տեղեկությունը, թե ՍԴ–ն «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխված դրույթները ճանաչել է Սահմանադրությանը հակասող, չի համապատասխանում իրականությանը. ՍԴ պարզաբանումը

17:59 | 09.11.2018 | Հասարակություն

Տարածված տեղեկատվությունը, թե Սահմանադրական դատարանը Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի փոփոխված դրույթները ճանաչել է Սահմանադրությանը հակասող, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՍԴ մամուլի քարտուղար Մարիաննա Հակոբյանը։

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հանրապետության նախագահի դիմումը մուտքագրվել է Սահմանադրական դատարան և գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում:

Սահմանադրական դատարանը տեղեկացնում է նաև, որ սույն գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո։ Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով»,– գրել է ՍԴ մամուլի քարտուղարը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси