Հայտնի է՝ որն է զբոսաշրջիկների համար աշխարհում ամենաանվտանգ երկիրը

Հայտնի է՝ որն է զբոսաշրջիկների համար աշխարհում ամենաանվտանգ երկիրը

17:18 | 09.11.2018 | Հասարակություն

Բրիտանացի սպառողների միության (Which? ) աշխատակիցները կազմել են ճամփորդությունների համար ամենաանվտանգ երկրների ցանկը, որը հրապարակվել է Which?-ի պաշտոնական կայքում:

Մասնագետներն ուսումնասիրել են 20 ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունները՝ դրանք գնահատելով հետևյալ չորս չափորոշիչներով՝ հանցավորության մակարդակը, առողջությանը սպառնալիքները, ահաբեկչության, ինչպես նաև տարերային աղետների հավանականությունը:

Արդյունքում զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկիր է ճանաչվել Իսլանդիան: Դրան հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները: Մինչդեռ լավագույն եռյակը եզրափակում է Սինգապուրը:

Առաջին տասնյակում են ներառվել նաև Իսպանիան, Ավստրալիան:

Մինչդեռ զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրներ են ճանաչվել Թուրքիան և Հարավային Աֆրիկան, որտեղ արձանագրվել է հանցավորության բարձր մակարդակ, տարբեր վարակներով վարակվելու մեծ հավանականություն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси