Եթե Վաշինգթոնը Իրանի հարցով ճնշի Երեւանին, ապա Ռուսաստանը կաջակցի Հայաստանին

Եթե Վաշինգթոնը Իրանի հարցով ճնշի Երեւանին, ապա Ռուսաստանը կաջակցի Հայաստանին

16:45 | 09.11.2018 | Քաղաքականություն

ԱՄՆ-ի ամենաթողությանը եւ բացարձակ ռազմամոլությանը պետք է վերջ դնել: Այս մասին տեսակամուրջի ժամանակ ասաց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Պաշտպանության եւ անվտանտգության կոմիտեի անդամ Ֆրանց Կլինցեւիչը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային  անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Անդրկովկասի երկրներ:

Նրա խոսքով, Հայաստանը, որպես անկախ պետություն, լիովին իրավունք ունի եւ կարող  է բարեկամանալ ում հետ ցանկանում է, այդ թվում Իրանի, հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ նա Երեւանի բարեկամ հարեւանն է:

«Եվ ոչ ոք չի կարող Հայաստանին դրանում մեղադրել», - կարծում  է փորձագետը՝ հավելելով, որ, ըստ ամենայնի, Հայաստանի համար բարդ չի լինի, եթե նրան Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ընտրության առաջ դնեն, բայց ամեն դեպքում ԱՄՆ-ի կողմից Երեւանի վրա ճնշում կգործադրվի՝ իր հակաիրանական եւ հակառուսական քաղաքականությունը ճնշելու համար:

Սակայն Կլինցեւիչը հիշեցրեց, որ Հայաստանը միայնակ չէ եւ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել, եթե Վաշինգթոնը ձգտի ճնշում գործադրել Երեւանի վրա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси