Քաջարանի Սուրբ Հակոբ եկեղեցուց կատարված գողությունը բացահայտվել է. ՀՀ ոստիկանություն

Քաջարանի Սուրբ Հակոբ եկեղեցուց կատարված գողությունը բացահայտվել է. ՀՀ ոստիկանություն

14:37 | 09.11.2018 | Հասարակություն

Հոկտեմբերի 28-ին, ժամը 03.05-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 19.00-ից մինչ ժամը 19.30-ը ընկած ժամանակահատվածում, բաց դռնով մուտք են գործել Քաջարան բնակավայրի Սուրբ Հակոբ եկեղեցի և տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել գանձանակը ու գողացել այնտեղ եղած հանգանակությունների գումարը, որի չափը հնարավոր չէ պարզել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1993 թ. ծնված Արամ Զ.-ն: Նա տվել է խոստովանական բացատրություն, նշելով, որ գողացած գումարը կազմել է 64.000 դրամ, որը Արցախի Հանրապետություն վերադառնալիս կորցրել է:

Կատարվում է քննություն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси