Դեղին վանդակաձև հորիզոնական գծանշումներ կարվեն Երևանի Մայիսի 9-ի և Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկում

Դեղին վանդակաձև հորիզոնական գծանշումներ կարվեն Երևանի Մայիսի 9-ի և Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկում

14:21 | 09.11.2018 | Հասարակություն

Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Մայիսի 9-ի և Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 10-ին կիրականացվեն դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ խցանումներից խուսափելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունը վանդակաձև հորիզոնական գծանշումներ է կատարել Երևանի ևս մի քանի հաճախ ծանրաբեռնվող խաչմերուկներում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси