Էրդողանին ուղղված կոչը քաղաքական հայտարարություն չէր. ՀՀ նախագահը՝ հայ-թուրքական հարաբերությունների հանարավոր գործընթաց սկսելու մասին

Էրդողանին ուղղված կոչը քաղաքական հայտարարություն չէր. ՀՀ նախագահը՝ հայ-թուրքական հարաբերությունների հանարավոր գործընթաց սկսելու մասին

14:10 | 09.11.2018 | Քաղաքականություն

Ես առաձնահատուկ հայտարարություն չեմ արել հայ-թուրքական հարաբերությունների մասով. լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե հաշվի առնելով տարբեր հարթակներից՝ Թուրքիայի ղեկավարությանը դիմելուն, կարելի՞ է ենթադրել, թե գործընթաց է նկատվում վերստին ակտիվացնելու հայ-թուրքական հարաբերությունները:

«Նախ այդ հայտարարությունը պետք է կատարի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, և կառավարությունը: Ուղղակի իմ հարցազրույցներից մեկի ժամանակ հարց տվեցին, եթե այս պահին Ձեր դիմաց կանգնած լիներ Էրդողանը, ի՞նչ կասեիք, և որպես հայ ասացի, որ մենք խոսելու բան ունենք: Սա քաղաքական հայտարարություն չէր, այլ հայ մարդու, ով այս պահին նախագահ է, իր վերաբերմունքն էր»,-ասաց նա: 

Լրագրողները նախագահից հետաքրքրվեցին, թե ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի  այցից նրա հայտարարություններից հետո ի՞նչ հետևությունների է հանգել, ի՞նչ հետևանքներ կունենան ամերիկյան սանկցիաները տարածաշրջանում:   

Արմեն Սարգսյանը նշեց՝ չի կարծում, որ հետևությունները պետք է արվեն այս կամ այն հայտարարությունից ելնելով: «Որովհետև ռեգիոնալ քաղաքականությունը դինամիկ պրոցես է, խոսքը ոչ միայն ԱՄՆ-ՀՀ հարաբերությունների մասին է, այլ ԱՄՆ-տարածաշրջան հարաբերությունների մասին, որը ոչ միայն մեր հարևաներն են, այլ ԱՄՆ-ՌԴ, ԱՄՆ –Եվրոպա հարաբերությունները»,-ասաց նա:

Արմեն Սարգսյանը նշեց, որ անձնապես Բոլթոնին չի հանդիպել: «Բայց խորհուրդ եմ տալիս, որ շատ արագ հետևությունների չգանք, որովհետև պրոցեսներն արագ են, փոփոխական և պետք է սպասենք ու տեսնենք մոտակա ժամանակաշրջանում ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը ռեգիոնում»,-ասաց նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси