Բաղրամյան 26-ի շենքն ավելի հարմարավետ է իմ աշխատակիցների համար. Արմեն Սարգսյան

Բաղրամյան 26-ի շենքն ավելի հարմարավետ է իմ աշխատակիցների համար. Արմեն Սարգսյան

13:39 | 09.11.2018 | Քաղաքականություն

Սա նոր Հայաստանի նոր քայլերն են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր նստավայրը Մաշտոցի 47-ից Բաղրամյան 26 տեղափոխելու նախաձեռնության մասին:

«Ճիշտ է գնահատականը, որ մեր երկիրը պետք է առաջ գնա, որտեղ բոլորս միասին՝ նախագահը, վարչապետը, ԱԺ-ն, բոլորս պետք է աշխատենք մեկ նպատակի համար: Իհարկե, նախագահի համար, կոնկրետ ինձ համար կարեւոր չէ, թե որ շենքում կաշխատեմ: Կարեւոր է աշխատակիցների համար այն առումով, թե որ շենքն է ավելի հարմարավետ աշխատանքի համար: Ցավոք, Մաշտոցի-47-ը, որ հոյակապ շենք է, շատ լավ հարեւանությամբ, աշխատակիցների համար հարմար չէ՝ սկսած ջեռուցման, սառեցման եւ մնացած բոլոր պայմաններից: Բաղրամյան-26-ի շենքն ավելի հարմարավետ է աշխատակիցների համար եւ ես ուրախ եմ դրա համար: Ես պատրաստ եմ եւ վարչապետի, եւ ԱԺ-ի հետ համագործակցության ի շահ մեր երկրի»,-ընդգծեց Արմեն Սարգսյանը:

Նա նկատեց, որ նստավայրի փոփոխության համար դեռ որոշակի գործընթաց պետք է լինի, ԱԺ-ն պետք է ընդունի օրենքը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси