Չինաստանում ներկայացվել է աշխարհում առաջին թվային հեռուստահաղորդավարը

Չինաստանում ներկայացվել է աշխարհում առաջին թվային հեռուստահաղորդավարը

12:11 | 09.11.2018 | Հասարակություն

Չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը Sogou ինտերնետ ընկերության հետ  համատեղ ներկայացրել են արհեստական բանականությամբ համալրված աշխարհում առաջին վիրտուալ հեռուստահաղորդավարին: 

Ինչպես նշում է The Guardian-ը, շնորհանդեսը տեղի է ունեցել Համացանցի կառավարման հարցերով համաշխարհային համաժողովի շրջանակում:

Աղբյուրը մանրամասնում է, որ արհեստական բանականությունը թույլ է տալիս վերլուծել մարդու դիմախաղը, խոսելաձևը, շարժուձևը, ձայնը, հույզերն ու հետո ճշգրիտ կրկնօրինակել դրանք:

Վիրտուալ հեռուստահաղորդավարի մասնակցությամբ հաղորդում ստեղծելու համար հարկավոր է միայն ներբեռնել իրական հաղորդավարի պատկերով ու նրա կարդացած տեքստով տեսանյութը: Ծրագիրը վերլուծում է այդ ամենն ու ներկայացնում հաղորդման հոլոգրաֆիկ կրկնօրինակը:

Նշվում է, որ թվային հեռուստահաղորդավարն էական առավելություն ունի մարդու նկատմամբ, քանի որ կարող է աշխատել 24 ժամ շարունակ, ինչպես նաև խոսում է առանց սխալների ու վրիպակների:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси