Նորվեգիայի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Նորվեգիայի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

11:48 | 09.11.2018 | Պատահարներ

Սառուցյալ օվկիանոսում՝ նորվեգական Յան-Մայեն կղզու շրջանում, 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը (USGS):

Ըստ ծառայության՝ երկրաշարժը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով 05:49-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Օլոնկինբուեն բնակավայրից 119 կմ հյուսիս-արեւելք է գտնվել, երկրաշարժի օջախը՝ 10 կմ խորության վրա:

Ավերվածությունների եւ զոհերի մասին տվյալներ այս պահին դեռ չկան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси