Սուրեն Պապիկյանն խորհրդարանական ընտրություններում կղեկավարի  «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը

Սուրեն Պապիկյանն խորհրդարանական ընտրություններում կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը

11:17 | 09.11.2018 | Քաղաքականություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում կղեկավարի  «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ գալիք խորհրդարանական ընտրություններում պատիվ ունեմ ղեկավարելու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։

Այս պատասխանատու և պարտավորեցնող գործում մեր ստանձնած առաքելությունը մեկն է. ապահովել ազատ և արդար ընտրություններ և ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերջնական հաղթանակը»,- գրել է նա։

ՀՀ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси