Վանի Աղթամար կղզում ավարտին է հասցվել մշտական խմելու ջրի ապահովման նախագիծը

Վանի Աղթամար կղզում ավարտին է հասցվել մշտական խմելու ջրի ապահովման նախագիծը

10:54 | 09.11.2018 | Հասարակություն

Թուրքիայի տարածքում գտնվող Վանի Աղթամար կղզին արդեն մշտական խմելու ջուր ունի, այս մասին տեղեկանում ենք Վանի նահանգապետ Մուրաթ Զորլուօղլուի պաշտոնական թվիթերյան էջից:

Այսուհետ այստեղ կգործի 5 ցայտաղբյուր, որոնք տեղադրվել են կղզու տարբեր հատվածներում:

Դեռևս այս տարվա սեպտեմբերի 16-ին Աղթամարը մշտական խմելու ջրով ապահովելու նախագծի շրջանակում սկսվել էին լճափից ոչ հեռու Արտոս լեռան փեշերին գտնվող աղբյուրները հատուկ խողովակաշարի միջոցով Վանա լճի հատակով կղզի հասցնելու աշխատանքները:

Հայտնի է, որ նախագծի իրականացման համար ծախսվել է շուրջ 5 մլն թուրքական լիրա:

Խողովակաշարի երկարությունը 4 կմ է: 

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի՝ Աղթամարի Սուրբ Խաչ վանքի բակում գտնվող հայկական գերեզմանատան քարերը վնասվում են այստեղ ժամանող իրանցի կամ տեղացի թուրք,  քուրդ զբոսաշրջիկների կողմից: Որոշ աղբյուրներ նկատել էին, որ զբոսաշրջիկները հաճախ երեզմանատան տարածքը պիկնիկ կազմակերպելու նպատակով են օգտագործում՝ իրենց հետևից մեծ քանակությամբ աղբ թողնելով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси