Թուրքիայում մեկ օրում 103 սպա է ձերբակալվել

Թուրքիայում մեկ օրում 103 սպա է ձերբակալվել

10:50 | 09.11.2018 | Հասարակություն

Թուրքիայում մեկ օրում ձերբակալվել է 103 բարձրաստիճան զինվորական, գրում է gazeteduvar.com.tr կայքը՝ մանրամասնելով, որ բոլոր ձերբակալվածները զինված ուժերի գործող սպաներ են:

Նրանք կասկածվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ կապեր ունենալու համար:

Լրատվամիջոցները նկատում են, որ թեև երկրի իշխանությունները վերացրել են հեղաշրջման փորձից հետո սահմանված ու ավելի քան երկու տարի շարունակված արտակարգ դրության ռեժիմը, սակայն տարբեր պետական կառույցներում ու հատկապես բանակում զանգվածային ձերբակալություններն ու կադրային զտումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси