Նոր նշանակումներ՝ դատախազությունում

Նոր նշանակումներ՝ դատախազությունում

19:30 | 08.11.2018 | Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության համակարգում կադրային մի քանի փոխատեղումներ և նշանակումներ կատարելու վերաբերյալ հրամաններ է ստորագրել: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից.

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Գևորգյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, որը մինչ այդ թափուր էր:

ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Միլիտոնյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ:

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սարգիս Մնացականյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ:

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ռաֆայել Երիցյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси