Քրգործ է հարուցվել ոչ թե վարչական ռեսուրսի չարաշահման դեպքով, այլ հեռախոսային խոսակցության գաղտնիության խախտման հոդվածով. Դ. Իոաննիսյանը՝ դպրոցի տնօրենի ձայնագրության դեպքի մասին

Քրգործ է հարուցվել ոչ թե վարչական ռեսուրսի չարաշահման դեպքով, այլ հեռախոսային խոսակցության գաղտնիության խախտման հոդվածով. Դ. Իոաննիսյանը՝ դպրոցի տնօրենի ձայնագրության դեպքի մասին

19:10 | 08.11.2018 | Հասարակություն

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում տեղեկացնում է, որ շաբաթներ առաջ FIP.am կայքի լրագրողի և Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրության դեպքի առիթով ՔԿ–ում քրեական գործ է հարուցվել, բայց ոչ թե վարչական ռեսուրսի չարաշահման դեպքով, այլ հեռախոսային խոսակցության գաղտնիության խախտման հոդվածով, փաստացի՝ FIP.am կայքի լրագրողի դեմ։

Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«20 օր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորման» FIP.am կայքը հրապարակեց յուր լրագրողի և Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրությունը, որում տնօրենը խոստանում էր Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել:

Քննչական կոմիտեն այդ դեպքով քր. գործ է հարուցել: Բայց ոչ թե վարչական ռեսուրսի չարաշահման դեպքով (որպեսզի պարզեր, թե իրականում ինչ է եղել), այլ հեռախոսային խոսակցության գաղտնիության խախտման հոդվածով (փաստացի՝ մեր լրագրողի դեմ):

Անգամ ՀՀԿ-ի 114 տնօրենների ձայնագրության հրապարակման ժամանակ նման բան չէր եղել:

Ավելին, խախտելով օրենքով սահմանված ժամկետները՝ առ այսօր քր. գործ չի հարուցվել Հրազդանում մեր դիտորդներին խոչընդոտելու ու սպառնալու դեպքով»:

 
 

 

 

 

 

 
 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси