Գազի գործող սակագինը հիմնավորված է. ՀԾԿՀ նախագահի պաշտոնակատար

Գազի գործող սակագինը հիմնավորված է. ՀԾԿՀ նախագահի պաշտոնակատար

17:49 | 08.11.2018 | Հասարակություն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանը հիմնավորված է համարում ներկայումս Հայաստանում գործող գազի սակագինը:

«Նվազեցման մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել, առաջինը կախված է սահմանին գազի գնի մեծությունից, որի շուրջ հիմա բանակցությունները գնում են, ես որևէ բան չեմ կարող ասել, ավելին՝ հանձնաժողովը երբեք և հիմա էլ բանակցային կողմ չի հանդիսացել։ Այս պահի դրությամբ գազի սակագնի իջեցման որեւէ ռեզերվ հանձնաժողովը չի տեսնում, այժմ քննարկում ենք այստեղ, թե ինչ ռեզերվ կարող է հայթայթել ապագա սակագնի համար»,– այսօր՝ նոյեմբերի 8–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել Սողոմոնյանը:

ՀԾԿՀ նախագահի պաշտոնակատարը նշեց, որ սխալ է համեմատություն անել և ասել, թե սահմանին գազը 150 դոլար է, մինչդեռ սպառողին հասնում է 300–ով.

«150 դոլարը առանց ավելացված արժեքի հարկի գինն է, 300 դոլարը վերաբերում է բնակչությանը, միջին սակագնով պետք է հաշվենք, ստացվում է, որ 255 դոլար է միջինը»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси