Անցկացվել են ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի և ՀՀ ՊՆ 2019թ. համագործակցության պլանի նախնական քննարկումներ

Անցկացվել են ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի և ՀՀ ՊՆ 2019թ. համագործակցության պլանի նախնական քննարկումներ

17:20 | 08.11.2018 | Քաղաքականություն

Նոյեմբերի 6-ից 8-ը ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի 2018թ. համագործակցության պլանի համաձայն Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի ակադեմիական համանախագահ, պաշտոնաթող բրիգադի գեներալ Էռնեստ Բենոն /Կանադա/:

Այցի նպատակն է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության 2019թ. համագործակցության պլանի վերաբերյալ նախնական քննարկումների անցկացումը:

Այցի շրջանակում Էռնեստ Բենոն ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի Հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների և պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի համար հանդես է եկել ՆԱՏՕ-ի անդամ երկրներում օպերատիվ և ռազմավարական մակարդակի կրթության կազմակերպման և անցկացման վերաբերյալ դասախոսությունների շարքով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси