Tesla-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում Իլոն Մասկին փոխարինել է ավստրալուհի Ռոբին Դենհոլմը

Tesla-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում Իլոն Մասկին փոխարինել է ավստրալուհի Ռոբին Դենհոլմը

17:08 | 08.11.2018 | Քաղաքականություն

Էլեկտրամեքենաներ արտադրող ամերիկյան Tesla ընկերությունը հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի նոր նախագահի նշանակման մասին: Այդ պաշտոնում ընկերության հիմնադիր Իլոն Մասկին փոխարինել է Ռոբին Դենհոլմը, գրում է «Ինտերֆաքս»գործակալությունը:

Դենհոլմը պաշտոնը կստանձնի միանգամից և վեց ամսվա ընթացքում կթողնի ավստրալական Telstra հեռահաղորդակցային ընկերության ֆինանսական տնօրենի պաշտոնը, ասվում է Tesla-ի հաղորդագրության մեջ:

Tesla-ի տնօրենների խորհրդում նա աշխատում է 2014 թվականի օգոստոսից:

Մասկը թողել է իր հիմնած ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը SEC-ի՝ Արժեթղթերի ու բորսաների հանձնաժողովի հետ համաձայնության արդյունքում:

Մասկը կշարունակի լինել Tesla-ի գլխավոր տնօրենը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси