Ոստիկանության կապիտան Գարո Քուրեջյանը հայտնել է Քալիֆորնիայում կրակահերթի հետեւանքով 6 զոհերի մասին

Ոստիկանության կապիտան Գարո Քուրեջյանը հայտնել է Քալիֆորնիայում կրակահերթի հետեւանքով 6 զոհերի մասին

16:06 | 08.11.2018 | Պատահարներ

Քալիֆորնիայում կրակահերթի հետեւանքով առնվազն 6 մարդ է զոհվել, այդ թվում՝ ոստիկանության սպա։ Այս մասին հայտնել է Վենտուրա շրջանի ոստիկանության կապիտան Գարո Քուրեջյանը։

Ըստ որոշ տվյալների՝ վիրավորվել է նաեւ Վենտուրա շրջանի ոստիկանության շերիֆի տեղակալը, նրա վիճակը գնահատվում է ծանր։

Միջադեպը տեղի է ունեցել Թաուզենդ Օքս քաղաքի Borderline Bar & Grill բարում տեղական ժամանակով ժամը 23:30–ին։ Հաղորդվում է նաեւ տասնյակ վիրավորների մասին։

Ըստ նախնական տվյալների՝ կրակ բացած անձը չեզոքացվել է։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси