Գյումրիում երկաթուղայինների բողոքի ակցիան շարունակվում է. գնացքները չեն շահագործվել

Գյումրիում երկաթուղայինների բողոքի ակցիան շարունակվում է. գնացքները չեն շահագործվել

15:56 | 08.11.2018 | Հասարակություն

Վաղ առավոտից Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները շարունակում են իրենց բողոքի ակցիան: Աշխատավայրում են, սակայն գնացքները չեն շահագործել:

«Գյումրի-Երեւան գնացքը նախատեսված ժամին Գյումրի կայարան չի հասել, մեկնում չի եղել»,-ՀԺ-ի հետ զրույցում ասացին դեպոյականները: Ամբողջ հանրապետությունում է այս բողոքի ակցիան իրականացվում: Ոչ մի դեպո գնացք չի սպասարկել: Այս պահին Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները սպասում են պատասխանատուների այցին, որպեսզի իրենց կողմից բարձրացված խնդիրը քննարկեն եւ լուծումներ գտնեն: «Մեզի կսեն՝ երկաթգիծը փող չունի, չենք հասկնա, գան տեսնինք»,-ասացին ակցիայի մասնակիցները:  

Հիշեցնենք, որ այս բողոքի ակցիան մեկնարկել էր երեկվանից, խնդիրը կապված է աշխատակիցների հավելավճարի չափի կրճատման հետ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси