ՀԱՊԿ անդամ երկրները անհրաժեշտ են համարում ՄՓՀՀՊ–ն պահպանել. Լավրով

ՀԱՊԿ անդամ երկրները անհրաժեշտ են համարում ՄՓՀՀՊ–ն պահպանել. Լավրով

15:02 | 08.11.2018 | Քաղաքականություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները հանձնառու են Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի պահպանման շուրջ ընդհանուր դիրքորոշմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ–ը։

«Այո, իհարկե, մենք երեկ քննարկել ենք այս հարցը արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։ Մանրամասն քննարկել ենք։ Մենք ընդհանուր դիրքորոշում ունենք, համաձայն որի՝ պայմանագիրը (ՄՓՀՀ) միջազգային անվտանգության եւ կայունության կարեւորագույն գործիքներից է եւ դրա պահպանումը կարեւոր է»,–ասել է Լավրովը լրագրողներին։

Նա հիշեցրել է, որ համապատասխան հայտարարությունն ընդունվել է ամռանը Ալմա Աթայում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի ժամանակ։ Դրանում նշվում էր, որ ՄՓՀՀՊ–ն  խախտում է ԱՄՆ–ն, այն ժամանակ, երբ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը ամբողջությամբ կատարում են համաձայնագիրը։

«Այսօր քննարկման ենք դնում պետության ղեկավարների հռչակագրի նախագիծը, որն ամբողջությամբ ընդգրկում է մեր կազմակերպության իրավասության բոլոր ոլորտները եւ դրանում հատուկ կետ կա այդ պայմանագրի կենսունակությունը պահպանելու անհրաժեշտության մասին»,–հավելել է ԱԳ նախարարը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси