Նոր նախաձեռնություն. Զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվի

Նոր նախաձեռնություն. Զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվի

14:10 | 08.11.2018 | Քաղաքականություն

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց զոհված, մահացած զինծառայողների ընտանիքների եւ հաշմանդամություն ունեցող զինծառայողների բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում բնակարանային շինարարությանն ուղղված գումարների մի մասը ուղղել նույն ծրագրի շրջանակներում բնակարանային վկայագրերի գնման միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրմանը:

Հարցը ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ նշելով, որ խոսքը 249 մլն 624 հազար դրամի մասին է: Նրա խոսքով, ոչ թե շինարարություն է կատարվելու, այլ բնակարանների գնման վկայագրերն է փոխանցվելու. «Շահառուները ձեռք են բերում բնակարան, իսկ մենք փոխանցում ենք գումարը վաճառողին կամ գնման վկայականն ենք տալիս, որի հիման վրա ստանում է գումարը»,-ասաց նա:

Նշենք, որ ՀՀ պետական բյուջեի նշված ծրագրով նախատեսված 500.000,0 հազ.դրամ հատկացումների շրջանակներում Երեւան քաղաքում իրականացվել է 75.195,0 հազ. դրամ արժեքով 7 բնակարանների ձեռքբերում եւ նախատեսվում է իրականացնել 424.805,0 հազ. դրամ արժեքով 55 ընտանիքների անհատույց պետական ֆինանսական աջակցության գծով բնակարանների գնման վկայագրերի տրամադրում:

ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) եւ առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 1492 ընտանիքներից 2018թ-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն եւ բնակարան տրամադրել 62 ընտանիքների կամ կարիքավորների 4,2%-ին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси