Կալիֆոռնիայում զինված անձը ներխուժել է բար ու առնվազն 6 մարդ սպանել

Կալիֆոռնիայում զինված անձը ներխուժել է բար ու առնվազն 6 մարդ սպանել

13:50 | 08.11.2018 | Պատահարներ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սաուզենդ Օքս քաղաքում զինված անձը կրակ է բացել տեղի բարերից մեկում, ինչի հետևանքով կան զոհեր ու տուժածներ: 

Ինչպես նշում է Daily Mail-ը, առնվազն վեց մարդ, այդ թվում նաև ոստիկանության աշխատակիցն ու դռնապանը զոհվել են:

Աղբյուրը մանրամասնում է, որ տղամարդը բար է ներխուժել՝ զինված ատրճանակներով ու ծխային նռնակներով:

Ոստիկանության փոխանցմամբ՝ հրաձիգի ներկայացրած վտանգը դեռևս ակտիվ է, քանի որ նա գտնվում է ազատության մեջ:

«Նա ներխուժեց ու սկսեց նետել ծխային նռնակները, դրան զուգահեռ կրակում էր: Մարդիկ աթոռները նետում էին պատուհաններին, որ կոտրեին դրանք ու դուրս փախչեին»,-պատմել է ականատեսներից մեկը:


Ոստիկանության փոխանցմամբ՝ բարում մոտ 30 կրակոց է հնչել:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси