Բժշկական մասնագիտությամբ սովորողներն այսուհետ 5-ի փոխարեն 4 տարի կծառայեն. գործադիրն ընդունեց «Պատիվ ունեմ» ծրագրի մեջ փոփոխությունների նախագիծը

Բժշկական մասնագիտությամբ սովորողներն այսուհետ 5-ի փոխարեն 4 տարի կծառայեն. գործադիրն ընդունեց «Պատիվ ունեմ» ծրագրի մեջ փոփոխությունների նախագիծը

12:53 | 08.11.2018 | Քաղաքականություն

ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանն այսօր Կառավարությանը ներկայացրեց «Պատիվ ունեմ» ծրագրի մեջ փոփոխություններ մտցնելու նախագիծը:

«Նախկինում գործող իրավակարգավորմամբ սահմանված է, որ բժշկական մասնագիտությամբ սովորողները պետք է հետուսումնական հինգ տարի ծառայեն, հիմա մենք առաջարկում ենք, որ այդ հինգ տարվա փոխարեն սահմանվի չորս տարի ու հետադարձ ուժ տրվի նախագիծն ընդունվելու պարագայում»,- ասաց Գաբրիել Բալայանը։

Կառավարությունն ընդունեց առաջարկը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси