Սպիտակ տան թղթակիցների ասոցացիան դատապարտել է CNN–ի լրագրողին հավատարմագրումից զրկելը

Սպիտակ տան թղթակիցների ասոցացիան դատապարտել է CNN–ի լրագրողին հավատարմագրումից զրկելը

12:03 | 08.11.2018 | Քաղաքականություն

Սպիտակ տան թղթակիցների ասոցացիան հանդես է եկել CNN–ի լրագրող Ջիմ Աքոստային հավատարմագրումից զրկելու դեմ։ Հայտարարության տեքստը հրապարակվել է NBC–ի հաղորդավար Պիտեր Ալեքսանդրի թվիթերյան էջում, փոխանցում է Gazeta–ն։

Նշվում է, որ կազմակերպությունը ընդդիմանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշման դեմ` Գաղտնի ծառայության լիազորություններն օգտագործել, որ պատժեն լրագրողին, որի հետ ձեւավորվել էին բարդ հարաբերություններ։ Շեշտվում է, որ թղթակցին անցագրից զրկելն անընդունելի արձագանք է։

«Մենք կոչ ենք անում Սպիտակ տանը չեղարկել այս թույլ եւ սխալական գործողությունը»,–ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ CNN–ի լրագրող Ջիմ Աքոստան Թրամփի հետ վեճից հետո զրկվել է Սպիտակ տուն մուտք գործելու թույլտվությունից։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси