Ողբերգական վթար Ջրվեժում. բախվել են 3 մեքենաներ, որից հետո BMW-ն հարվածել է ծառին. կա 1 զոհ, 1 վիրավոր

Ողբերգական վթար Ջրվեժում. բախվել են 3 մեքենաներ, որից հետո BMW-ն հարվածել է ծառին. կա 1 զոհ, 1 վիրավոր

10:16 | 08.11.2018 | Պատահարներ

Երեւանում, նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:00-ի սահմաններում Ջրվեժ թաղամասում՝ Թեւոսյան փողոցում, բախվել են Mercedes մակնիշի 34 OT 031 համարանիշի, BMW մակնիշի 69 VT 777 համարանիշի եւ Nissan March մակնիշի 35 FX 056 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգու էլ շտապօգնության հերթապահ խումբը տեղափոխեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Աղբյուրը նշում է, որ բախման հետեւանքով BMW-ն էլ բախվել է հաստաբուն ծառին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси