Facebook-ը հայտնել է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ իրենց արգելափակած 100-ից ավելի հաշիվները կարող են կապ ունենալ Կրեմլի հետ

Facebook-ը հայտնել է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ իրենց արգելափակած 100-ից ավելի հաշիվները կարող են կապ ունենալ Կրեմլի հետ

17:39 | 07.11.2018 | Facebook

Facebook ընկերությունը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ իրենց արգելափակած հարյուրից ավելի հաշիվները կարող են կապ ունենալ Կրեմլի հետ, այս մասին գրում է Washington Post-ը:

ԱՄՆ-ում չեն բացառում, որ դրանք կարող են լինել 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ կեղծ տեղեկատվություն տարածած «ռուս գործակալների» ձեռքի գործը:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ արգելափակված հաշիվները կապված են «Համացանցային հետազոտությունների գործակալության» (IRA) հետ, որը համարվում է ռուսամետ կազմակերպություն:

Facebook-ի կիբեռանվտանգության վարչության ղեկավար Նաթանիել Գլեյհերը նշել է, որ սա ահազանգ է, որ «ոչ բարեխիղճ գործիչները չեն հանձնվի», հետևաբար՝ շատ կարևոր է իրենց աշխատանքն ԱՄՆ կառավարության ու այլ տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ նման մտադրություններ ունեցողներից մեկ քայլ առաջ լինելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Facebook-ում այդ էջերը հիմնականում ռուսալեզու և ֆրանսալեզու էին, իսկ Instagram-ում՝ անգլալեզու:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси