Բարսելոնան դարձավ առաջին թիմը, որն ապահովեց իր տեղը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում

Բարսելոնան դարձավ առաջին թիմը, որն ապահովեց իր տեղը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում

11:22 | 07.11.2018 | Սպորտ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Բարսելոնային» և ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտել հանդիպումը:

Այս արդյունքի շնորհիվ «Բարսելոնան» դարձել է առաջին թիմը, որն ապահովել է իր տեղը մրցաշարի 1/8 եզրափակչում:

Կատալոնական ակումբը 17-րդ անգամ է հաջողությամբ հաղթահարում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը:

«Բարսելոնան», իր ակտիվում ունենալով 10 միավոր, գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը: «Ինտերը» 7 միավորով երկրորդ տեղում է: «Տոտենհեմը» (4) բարձրացել է 3-րդ տեղն, իսկ ՊՍՎ-ն (1) եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ի դեպ, ՊՍՎ-ն, և ևս երկու թիմ` «Մոնակոն» և Մոսկվայի «Լոկոմոտիվը», որոնք իրենց խմբերում եզրափակում են աղյուսակները համապատասխանաբար մեկ և 0 միավորով, երեկ կայացած խաղերի արդյունքներով զրկվել են հաջորդ փուլ դուրս գալու շանսերից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси