Facebook-ը հրաժարվել է վճարովի գովազդի ծառայության միջոցով տարածել Թրամփի նախընտրական հոլովակը

Facebook-ը հրաժարվել է վճարովի գովազդի ծառայության միջոցով տարածել Թրամփի նախընտրական հոլովակը

11:32 | 06.11.2018 | Facebook

Facebook սոցիալական ցանցն արգելել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրի սահմաններին մոտեցող ներգաղթյալների «քարավանի» մասին պատմող նախընտրական հոլովակի վճարովի տարածումը ցանցի գովազդի միջոցով, այս մասին հայտնում է CNBCհեռուստաալիքը:

Սոցցանցից հայտնել են, որ տվյալ հոլովակը խախտում է Facebook-ում գովազդի տեղադրման կանոնները և հետևաբար չի կարող ստանալ վճարի դիմաց տարածման հնարավորություն:

«Չնայած նրան, որ այդ տեսանյութը կարելի է հրապարակել Facebook-ում՝ այն չի կարող ունենալ վճարովի տարածում», - ընդգծել են ընկերությունում:

30 վայրկյան տևողությամբ հոլովակը զգուշացնում է ամերիկացիներին 7000 ներգաղթյալների «ներխուժման» մասին:

«Կանգնեցրե՛ք քարավանը: Քվեարկե՛ք հանրապետականների օգտին: Ես Դոնալդ Թրամփն եմ ու աջակցում եմ այս հաղորդագրությանը», - ասվում է տեսանյութում: 

Ամերիկյան CNN, NBC և Fox News հեռուստաալիքները նույնպես հրաժարվել են ցուցադրել Թրամփի նախընտրական տեսանյութը:

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ում մեկնարկում են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси