Այսօր Տղամարդկանց համաշխարհային օրն է

Այսօր Տղամարդկանց համաշխարհային օրն է

10:45 | 03.11.2018 | Մշակույթ

Այս տարի Տղամարդկանց համաշխարհային օրը (World Men's Day) նշվում է նոյեմբերի 3-ին։ Երկրագնդի հասարակությունն այն նշում է նոյեմբերի առաջին շաբաթ օրը։ Տղամարդկանց օրը թեեւ պաշտոնապես չի ընդունվել, այնուամենայնիվ, որոշ երկրներում ավանդաբար նշվում է։ Հիշեցնենք, որ Կանանց միջազգային օրը որոշակի ամսաթիվ ունի՝ Մարտի 8-ը։

Տղամարդիկ այդ օրը, որպես նվեր, առաջին հերթին կանանց ուշադրությունն են ակնկալում։ Հետաքրքիր է, որ գոյություն ունի նաեւ Տղամարդկանց միջազգային օր (International Men's Day), որն ամեն տարի նոյեմբերի 19-ին է։ Այս օրն առաջին անգամ նշվել է 1999թ․ նոյեմբերի 19-ին՝ Տրինիդադ Հանրապետությունում եւ Տոբագոյում։ Այդ օրվանից այն տոնում են նաեւ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Յամայկայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Սինգապուրում, Մալթայում եւ Հարավային Աֆրիկայում, տեղեկացնում է Calend-ը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси