Լրագրողների դեմ հանցագործության անպատժելիությունը դադարեցնելու միջազգային օր

Լրագրողների դեմ հանցագործության անպատժելիությունը դադարեցնելու միջազգային օր

10:22 | 02.11.2018 | Մշակույթ

Լրագրողների դեմ հանցագործության անպատժելիությունը դադարեցնելու միջազգային օրն ամեն տարի նշվում է նոյեմբերի 2-ին՝ ՄԱԿ-ի միջազգային օրերի համակարգում։

Այն ընդունվել է 2013թ․՝ ՄԱԿ ԳԱ-ի բանաձեւով, եւ նպատակ ունի համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել իրենց աշխատանքը կատարող լրագրողների հնարավորությունների սահմանափակման ու ստույգ տեղեկատվություն ստանալու հասարակության իրավունքի խախտման վրա։

Ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ ֆրանսիացի լրագրողներ Գիսլեն Դյուպոնի եւ Կլոդ Վերլոնի, ովքեր խմբագրության հանձնարարությամբ լուսաբանում էին Մալիում զիված հակամարտությունը։ Նրանք զինյալների կողմից առեւանգվել եւ սպանվել էին 2013թ․ նոյեմբերի 2-ին։ Այս հանցագործությունը հասարակական բուռն արձագանք էր առաջացրել, որի հետեւանքով ՄԱԿ-ը մամուլի ներկայացուցիչների հանդեպ բռնությունը եւ նրանց պարտականությունների կատարման խոչընդոտումը դատապարտող փաստաթուղթ ընդունեց։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси