Պատմական Այնթապում հին հայկական եկեղեցին անուշադրության է մատնված, իսկ դրա բակը խաղահրապարակի է վերածվել

Պատմական Այնթապում հին հայկական եկեղեցին անուշադրության է մատնված, իսկ դրա բակը խաղահրապարակի է վերածվել

14:06 | 30.10.2018 | Մշակույթ

Այժմյան Թուրքիայի Գազիանթեփ (պատմական Այնթապ-tert.am) նահանգի Նիզիփ շրջանում գտնվող հին հայկական եկեղեցին, որ տարածքում հայտնի է որպես «Ֆևքանի» եկեղեցի, անուշադրության է մատնվել պետական մարմինների կողմից և վերակառուցման խիստ կարիք ունի:

Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, 6-7-րդ դարերում կառուցված եկեղեցին այժմ անտերության է մատնված, իսկ դրա բակը որպես խաղահրապարակ է ծառայում Այնթապում բնակվող սիրիացի ներգաղթյալների երեխաների համար:

Հայտնի է, որ 2011 թվականին եկեղեցին նորոգվել է, սակայն այժմ կրկին անուշադրության է մատնվել: Պետական մարմինները որևէ կերպ չեն հսկում կամ պաշտպանում եկեղեցին գանձագողերի հնարավոր հարձակումներից:

Աղբյուրը նշում է, որ եկեղեցին լքվել է 1915-ին:

Նշենք, որ Ստամբուլում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամի՝ անցյալ տարի նախաձեռնած ուսումնասիրության համաձայն՝ Թուրքիայում առկա 10.000 պատմամշակութային կոթողներից 4.600-ը հայկական են, 4.100-ը՝ հունական, 650-ը՝ ասորական, 300-ը՝ հրեական:

Ըստ հետազոտության՝ ամենաշատ հայկական պատմական շինություններն առկա են Մուշում՝ 401 պատմական կառույց, Մուշին հաջորդում է Բիթլիսը՝ 325 շինությամբ, այնուհետև Խարբերդը՝ 323 հին հայկական շինություններով: Դրանց են հաջորդում Սեբաստիան, Երզնկան, Էրզրումը, Կեսարիան, Դերսիմը: Տասնյակը եզրափակում է Վանը՝ 185 կառույցով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси