Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Իրատես». ՔՊ-ում եւ մերձիշխանական շրջանակներում խորանում է իրար հանդեպ անբարեհաճ վերաբերմունքը. ոմանք «կատաղած են»

«Իրատես». ՔՊ-ում եւ մերձիշխանական շրջանակներում խորանում է իրար հանդեպ անբարեհաճ վերաբերմունքը. ոմանք «կատաղած են»

09:56 | 26.10.2018 | Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՔՊ-ում եւ մերձիշխանական շրջանակներում խորանում է միմյանց նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքը ոչ միայն փոխվարչապետների եւ ոլորտային պատասխանատուների մակարդակով, այլեւ «սորոսյան ընտանիքի»։

Մեր տեղեկություններով՝ իշխանական «վերնախավում» բավականին կոշտ են արձագանքել Դանիել Իոաննիսյանի վերջին բարձրաձայնումներին՝ ընտրական օրենսգրքի չընդունման հետ կապված, որի համար Իոաննիսյանը մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին։

Սորոսականները, սակայն, էլ ավելի են «կատաղած» գեներալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու առիթով. վերջիններս հասկանում են, որ այդ նշանակմամբ սկիզբ է դրվում կադրային նոր քաղաքականության, ինչի դեպքում իրենք քիչ-քիչ կնոսրանան եւ ապագա կառավարությունում ու խորհրդարանում չեն ունենա այն տեղն ու դերը, ինչ ունեին հեղափոխության առաջին օրերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси