Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հանրային ռադիոյի շենքի գրավման մասնակցելու համար Տրդատ Սարգսյանը պարգևատրվել է մարզպետի պաշտոնով. «Ժողովուրդ»

Հանրային ռադիոյի շենքի գրավման մասնակցելու համար Տրդատ Սարգսյանը պարգևատրվել է մարզպետի պաշտոնով. «Ժողովուրդ»

11:47 | 25.10.2018 | Մամուլ

Ինչպես հայտնի է, ՀՀ Վայոց ձորի մարզպետ է նշանակվել ՔՊ անդամ Տրդատ Սարգսյանը, որ Երևանի ավագանու ընտրություններում զբաղեցնում էր «Իմ քայլը» դաշինիքի չորրորդ համարը: Տեսակետ կա, որ նա այդ պաշտոնին արժանացել է թավշյա հեղափոխության օրերին Հանրային ռադիոյի շենքի գրավմանը և այնտեղ դուռը կոտրելուն արարողությանը խմբակային մասնակցելու «շնորհիվ»:

«Ժողովուրդ»-ի հարցին՝  ճի՞շտ է արդյոք, որ Հանրային ռադիոյի շենքը գրավելու ակցիայի ժամանակ ռադիոտան դուռը կոտրողներից մեկն եք եղել և հենց դրա համար են Ձեզ նշանակել Վայոց Ձորի մարզպետ, Տրդատ Սարգսյանը պատասխանել է. «Ոչ, եթե Դուք տեսանյութը նայեք, ապա կպարզեք, որ ես դուռը կոտրողներից չեմ, բայց մասնակցել եմ ակցիային: Դուռը չեմ կոտրել: Նման բան չկա»:

Իսկ թե իր ո՞ր արժանիքների համար է արժանացել մարզպետի պաշտոնին, Սարգսյանը չի մեկնաբանել՝ խորհուրդ տալով հարցն ուղղել վարչապետին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси