Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժամանակ». ՀՀԿ-ական Ռուզան Մուրադյանը մանդատը վայր է դրել Սերժ Սարգսյանի հորդորով. Պատճառը հայտնի է

«Ժամանակ». ՀՀԿ-ական Ռուզան Մուրադյանը մանդատը վայր է դրել Սերժ Սարգսյանի հորդորով. Պատճառը հայտնի է

10:10 | 25.10.2018 | Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարական է ներկայացրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հորդորով:

Ռուզաննա Մուրադյանը միակ ՀՀԿ-ական կին պատգամավորն էր, որ հոկտեմբերի 22-ին կողմ քվեարկեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին:

Ռուզաննա Մուրադյանը սկզբում միացել էր ՀՀԿ բոյկոտին, սակայն վերջին պահին հայտնվեց խորհրդարանում եւ կողմ քվեարկեց, չնայած կուսակցության դիրքորոշմանը:

Այսպիսով, ԸՕ-ում փոփոխություններ կատարելու կողմնակիցների թիվը պակասեց եւս մեկ պատգամավորով, եւ երկուշաբթի փոփոխություններն անցկացնելու հնարավորությունը էլ ավելի անիրական դարձավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси