Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Ո՞ւմ նկատի ուներ Փաշինյանը. խոսքը «Բուլկի Արամի» մասին է. Մանրամասներ են հայտնի

«Ժողովուրդ». Ո՞ւմ նկատի ուներ Փաշինյանը. խոսքը «Բուլկի Արամի» մասին է. Մանրամասներ են հայտնի

10:04 | 25.10.2018 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկանդալային նոր բացահայտում է խոստանում. երեկ ԱԺ-ում նա ասել է, թե կաշառք վերցնելու գործով առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու:

«ԱԺ պատգամավորի վրա կա գործ՝ 100 տոկոսով ապացուցված գործ է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է, բայց մոտ երեք ամիս է, մի քիչ էլ կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, երեք ամիս է՝ այդ թուղթը չի գալիս»,- ասել է նա՝ հավելելով,- «սա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետեւից»: 

Փաշինյանը չի մանրամասնել, թե ո՞վ է այդ պատգամավորը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ կան կասկածներ՝ խոսքը նախկինում ՀՀ քաղաքաշինության, հետո բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի մասին է: Ավելին, խոսվում է, որ այդ գործը բացվել է գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա. նա մի հանք է գնել, որը այդպես էլ չի կարողացել աշխատեցնի: 

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան գործարար Սիլվա Համբարձումյանն ասել է. «Ես չգիտեմ` վարչապետը ում նկատի ուներ, բայց ես Արամ Հարությունյանի վրա, այո, հայտարարություն տվել եմ կաշառք վերցնելու վերաբերյալ: Գործը կասեցվել էր, սակայն 2018 թվականին թավշյա հեղափոխությունից հետո ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազություն, հայտնել եմ, որ Դուբայից ունեմ փաստաթղթեր, որ ես Արաքս Դիլանյանի հաշվին փող եմ փոխանցել ու դուք էլ գործը կասեցրել եք, ինչի համար եւ գործով կրկին վերսկսել են քննություն. այսինքն՝ կասեցման որոշումը հանել են, եւ այդ գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում»:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ նաեւ Արամ Հարությունյանից, սակայն նա համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси