Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». ՀՀԿ-ի պլանները հայտնի են. դեռ կա՞ն մարդիկ, որ պատրաստ են պայքարելու ՀՀԿ-ի ցուցակով

«Ժողովուրդ». ՀՀԿ-ի պլանները հայտնի են. դեռ կա՞ն մարդիկ, որ պատրաստ են պայքարելու ՀՀԿ-ի ցուցակով

09:59 | 25.10.2018 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցությունը որոշել է հեշտությամբ չզիջել դիրքերը՝ փորձելով խորհրդարանը ժամկետից շուտ արձակվելուց եւ ԱԺ արտահերթ ընտրություններ անկացնելուց առաջ վերջին պայքարը մղել:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրանք մտադիր են առաջիկայում տապալել ՀՀ ընտրական օրենսգրքի նոր նախագծի ընդունումը: ՀՀԿ նպատակն է անել այնպես, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն հին օրենսգրքով, հետեւաբար՝ ռեյտինգային ընտրակարգով:

Այդպես նրանք հույս ունեն՝ռեյտինգային ընտրակարգի միջոցով նույնիսկ դեկտեմբերին կրկին հայտնվելու են խորհրդարանում, այն էլ՝ լինել երկրորդ ուժը: Ավելին, մի շարք անհատների հետ ՀՀԿ-ականները պայմանավորվածություն ունեն, որ առաջադրվելու են իրենց ընտրացուցակով եւ այդպես ձայն են բերելու:

Հետաքրքիր է՝ դեռ կա՞ն մարդիկ, որ պատրաստ են պայքարելու ՀՀԿ-ի ցուցակով, ՀՀԿ-ի համար, ընդ որում՝ պայքարել իրենց հեղինակության հաշվին: Հետաքրքիր է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси