Մակրոնը և Թրամփը քննարկել են ՄՓՀՀ-ի մասին պայմանագրի ապագան

Մակրոնը և Թրամփը քննարկել են ՄՓՀՀ-ի մասին պայմանագրի ապագան

16:45 | 22.10.2018 | Քաղաքականություն

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին (ՄՓՀՀ) պայմանագրի ապագան: Ֆրանսիայի ղեկավարը նշել է այդ պայմանագրի կարևորությունը եվրոպական անվտանգության ու ռազմավարական կայունության համար, ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:
 
«Հանրապետության նախագահը և նախագահ (Դոնալդ) Թրամփը նաեւ արծարծեցին ՄՓՀՀ-ի մասին պայմանագրի ապագայի հարցը: (Էմանուել Մակրոնը) հիշեցրել է այդ համաձայնագրի կարեւորության մասին, մասնավորապես, եվրոպական անվտանգության ու մեր ռազմավարական կայունության համար», - հայտնել են Ելիսեյան պալատում:
 
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ նահանգները մտադիր չէ պահպանել Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը, երբ Մոսկվան այն խախտում է, և դուրս կգա պայմանագրից: ԱՄՆ-ի նախագահը, մեկնաբանելով ՄՓՀՀ-ի մասին պայմանագրից դուրս գալը, նաև հայտարարել Է, որ Վաշինգտոնը կշարունակի զարգացնել իր զինանոցը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси