Հանրապետականն ունի քաղաքական շահ. Լենա Նազարյանը հակադարձում է Արմեն Աշոտյանին

Հանրապետականն ունի քաղաքական շահ. Լենա Նազարյանը հակադարձում է Արմեն Աշոտյանին

16:35 | 22.10.2018 | Քաղաքականություն

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը այսօր խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ հակադարձեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանին. «Հանրապետականը ունի քաղաքական շահ. Նրանք փորձում են ցույց տալ, որ պրոցեսը ժողովրդավարական չէ»:

Նազարյանը պնդեց, որ ընտրական օրենսդրության փոփոխություններում որևէ հապշտապ քայլ չի կատարվել, ավելին, ամառվանից սկսած՝ քննարկումներ են ընթանում, և խորհրդարանական խմբակցությունները ակտիվ մասնակցել են քննարկումներին:

«Խնդիրն այն է, որ Հանրապետականի առաջարկները իրատեսական չեն եղել, նրանց ներկայացրած առաջարկների իրագործման համար անհրաժեշտ էր ռեսուրս և ֆինանս, դրա համար այդ առաջարկները չընդունվեցին», - նշեց նա:

Նկատենք, որ խորհրդարանում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ընդունումը վտանգի տակ է.

ԸՕ-ն սահմանադրական օրենք է, որի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների 2/3-րդի ձայնը, այսինքն՝ 63 պատգամավոր, մինչդեռ խորհդրանաում այսօր առավոտյան գրանցված պատգամավորների թիվը 57 էր: Ավելին, օրինագծի քննարկման ռեժիմի փոփոխության հարցի քվեարկությունը ձախողվեց հենց պատգամավորների բացակայության պատճառով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси