Facebook-ը մտադիր է կիբերանվտանգության բնագավառի մշակումներով զբաղվող կազմակերպություն գնել

Facebook-ը մտադիր է կիբերանվտանգության բնագավառի մշակումներով զբաղվող կազմակերպություն գնել

16:28 | 22.10.2018 | Facebook

Facebook ընկերությունն ակտիվորեն փորձում է ձեռք բերել մի կազմակերպություն, որը զբաղվում է տեղեկատվական անվտանգության բնագավառի մշակումներով, հայտնել է The Information ինտերնետ-պորտալը, որը մասնագիտանում է բարձր տեխնոլոգիաների ինդուստրիայի վերաբերյալ նորությունների բնագավառում:

Այս ռեսուրսի աղբյուրների տեղեկությունների համաձայն, Facebook-ի ներկայացուցիչներն  արդեն մի շարք ընկերությունների են դիմել դրանք գնելու առաջարկությամբ:

Դրանցից մի քանիսի հետ խորհրդակցությունները ներկայում շարունակվում են, դրանց անվանումներն առայժմ չեն հրապարակվում:

Ենթադրվում Է, որ գործարքի մասին կարող են հայտարարել մինչև ընթացիկ տարվա վերջը:  Ինչպես նշում Է ինտերնետ-պորտալը, նման քայլի հիմնական պատճառը  ցանցահենների  վերջերս կատարած գրոհն էր, որոնց հաջողվել է կոտրել Facebook-ի  մոտ 30 մլն օգտահաշիվ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси