ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին

ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին

15:02 | 22.10.2018 | Քաղաքականություն

ՀՀ ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին:  «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասի ԱԺ-ում փաթեթի առաջին ընթերցմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Ընտրական օրենսգրքին մենք նայում ենք առանձնաբար: Միշտ կողմ ենք քվեարկել այն նախագծերին, որոնք առաջընթաց են ապահովում: Արարատ Միրզոյանի հետ քննարկմանն արդեն ասել ենք, որ քանի որ փոփոխությունների ուղղությունը ճիշտ է, մենք չենք կարող սրան դեմ լինել»,-ասաց Ռուստամյանը:

Նա նկատեց՝ ընտրական օրենսգրքում դրական տեղաշարժեր կան, ինչու պետք է դեմ քվեարկեն: Միևնույն ժամանակ այս ընտրական օրենսգրքով հապշտապ ընտրությունների գնալը սխալ են համարում: Օրենսգրքի ընդունման համար 24-ժամյա ռեժիմի ընդունումը ևս սխալ է համարում:

Ռուստամյանը նշեց նաև՝ Ընտրական օրենսգրքում իրենց երեք առաջարկները չեն ընդունել ժամանակի սղության պատճառաբանությամբ:

Ավելի վաղ ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ կողմ չէ ԸՕ փոփոխությունների փաթեթին:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси